Բա վարչապետին ոչ մեկ չհարցրե՞ց՝ ո՞նց ես նշանակում կաշառակեր փոխնախարարի․ Դանիել Իոանիսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Եթե դատարանում ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի մեղադրանքը ջախջախվի, ապա լուրջ հարց կդրվի ոչ միայն ԱԱԾ ղեկավարի, այլև կառույցի առջև։ Դա կնշանակի, որ այդ կառույցը որակական փոփոխություն չի կրել։ 

Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  նախագահ Դանիել Իոանիսյանը։

«Հեղափոխությունից հետո որոշ մարմիններ իրենք իրենց կոռուպցիայից փորձում են մաքրել, ԱԱԾ-ի պարագայում մենք նման բան չտեսանք։ Էտ ի՞նչ ա հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ում կոռուպցիա չի եղել, թե՞ ԱԱԾ-ում ցանկություն չկա կոռուպցիայի դեմ պայքարելու»,- ասել է Իոանիսյանը՝ շեշտելով, որ եթե մեղադրանքը առաջադրված չլիներ ԱԱԾ-ի կողմից Սանասարյանի գործում այսքան հարցեր չէին ծագի։

Շարունակությունը՝ տեսանյութում։