15-րդ թաղամասում կայանված ավտոբուսից մի քանի հոգով այլումին են գողացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Ապրիլի 23-ին, ժամը 16.45-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ 15-րդ թաղամասում կայանված ավտոբուսից մի քանի հոգի այլումին են գողանում:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած պարկապահակետային ծառայողները Շիրազի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Վրեժ Վ.-ին եւ 27-ամյա Հովհաննես Ե.-ին: Նրանք տվել են խոստովանական բացատրություն ու բաց թողնվել:

Գողոնը հայտնաբերվել է:

Նույն օրը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մաշտոցի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 18-ամյա Սարգիս Գ.-ին: Ըստ նախնական տվյալների՝ նա ապրիլի 22-ին Ջանիբեկյան փողոցում կայանված «Օպելից» գողացել է մարտկոցը: Նա հայտնել է, որ ապրիլին Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված մեքենաներից գողացել է մարտկոցներ:

Սարգիսը բաց է թողնվել: