Նիկոլ Փաշինյանի մեսիջը Պուտինին և Զելենսկուն. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ դառնալով ռուս-ուկրաինական հարաբերությունը թևակոխում են նոր փուլ, որտեղ լավատեսական հույսեր ունենալ կարելի է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԲՀԿ պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպանի օգնական Արման Աբովյանը:

Խոսելով հայ-ուկրաինական հարաբերություններից, բանախոսը նշեց, որ այստեղ կա մեծ և չօգտագործված ներուժ, որը անհրաժեշտ է օգտագործել: Եվ հաշվի առնելով երկուստեք պատրաստակամությունը, այդ ուղղությամբ կարելի է լուրջ ակնկալիքներ ունենալ: Արման Աբովյանը հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև իր անձնական շփումներին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: