Ուժայիններում գործ սարքողները շատ արագ կընկնեն Վահագն Հարությունյանի օրը․ Ա․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

«Գործ սարքելը» Հայաստանում հեռանկար չունի և հատկապես ուժայիններում, եթե փորձեն գործ սարքելու ճանապարհով իրենց իշխանությունը դրսևորել, դա կարժանա ոչ միայն քաղաքական գնահատականի, այլ նաև իրենք կհոշոտվեն նույն համակարգի կողմից։

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Գործ սարքելու համար այսօր փախուստի մեջ է գտնվում  Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։ Ապօրինի հրամաններ տալու համար Հայաստանը լքել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Կոռուպցիոն սկանդալներ ձևավորած անձնավորությունը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել, ինչպես ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։  ԱԱԾ-ն դժվար, թե մտածի գործ սարքելու մասին։ Դա Հայաստանում հեռանկար չունի՝ վաղ, թե ուշ բացահայտվելու է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։