ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը, ավելի քան 78,7 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 35,034-ի, վիրավորվել է 78,755 մարդ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 63 զոհ և 114 վիրավոր։
--00—ՅՄ