Մենք խրամատ չենք լքել, այլ ՔՊ-ից թիկունքից հարված ենք ստացել, այս մարդիկ 1937-ի կոմսոմոլներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

 

Դասալքության մասին խոսում է մի անձնավորություն, որը, ի տարբերություն ինձ, բանակում չի ծառայել, և, ընդհանրապես, այն պահվածքը, որ ցուցաբերում են այսօրվա իշխանության դերակատարները, ինձ հիշեցնում է 1937 թ-ի խորհրդային օրերի ամբաստանությունները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով արտաքին քաղաքական գերատեսչության գործող ղեկավար Արարատ Միրզոյանին։  

Հիշեցնենք, որ վերջինս, արձագանքելով ԱԳՆ-ից դուրս եկած նախկին դիվանագետների առաջարկին, որ արվել էր Սրբազանի ղեկավարած Շարժման ժամանակ, նրանց անվանել էր «խրամատը լքած դասալիք»։  
«Մենք խրամատ չենք լքել, այլ քաղաքական իշխանության կողմից թիկունքից հարված ենք ստացել հենց այդ խրամատը պահելու ժամանակ», - ասել է Այվազյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում։