Երևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար արտաքին ծառայության են հանվել ոչ միայն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումները, այլև Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները: 

24News-ը ֆիքսել է նրանց ոչ միայն Օպերայի տարածքում, այլ նաև՝ Ազգային ժողովի հատվածում։

Նշենք նաև, որ այսօր՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, ինչին զուգահեռ ժամը 15:30 Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվում են ներքոհիշյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու իրենց քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը. 

Սարյանի անվան այգի 

Կոնսերվատորիայի դիմացի այգի

 Սուրբ Աննա եկեղեցու բակ 

Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)

 

 

 

Մանրամասները՝ կից ներկայացվող տեսանյութերում։

--00—ԱՊ