«Առօրյա ծառայություն է». Երևանի ոստիկանապետը՝ հազարավոր ոստիկանների կուտակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Ընդհանուր ծառայություն է, մի քիչ ուժեղացված ենք անում, հիմա շատ խառն ենք, հետո կխոսենք։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակով է Երևանի կենտրոնում մեծաքանակ ոստիկանական ուժեր բերվել։

Քոչարյանն ընդգծեց, թե ոստիկանությունն իր առօրյա ծառայության մեջ է։

Հիշեցնենք, որ այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են հավաքված Օպերայի հարակից հատվածներում։ Մետաղյա արգելապատնեշներով փակվել են շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված:

Նշենք, որ տեղի է ունենալու ՎԶԵԲ ֆորում, որին մասնակցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ժամը 15։30-ից Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։

--00—ՅՄ