Դոլարի փոխարժեքը նվազել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դդ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 15-ին, կազմել է 387.52  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.49 դրամ (աճել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.39 դրամ (աճել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (աճել է 0.001 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385.5 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 411-417 դրամով, վաճառվում է 422-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.20 դրամով, վաճառվում է 4.30-4.44 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386-387 դրամով, վաճառվում՝ 389-390 դրամով:

Եվրոն գնվում է 416 դրամով, վաճառվում է 421-422 դրամով:

Ռուբլին գնվում է 4.17-4.20 դրամով, վաճառվում է 4.25-4.27 դրամով:

--00—ԼՀ