Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դ



ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 

դ

Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը:

--00—ՍՊ