Ձերբակալում են Կառավարության զիջողական քաղաքականության հետ անհաշտ հայրենակիցներին․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

f

 

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը գործող վարչակազմից պահանջում է անհապաղ ազատ արձակել «Հայաստանի Ինքնիշխանության շարժում» և «Ազատազէն» կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանին և իր ընկերներին։
 
Ակնհայտ է, որ նրանց ձերբակալությունը կրում է քաղաքական բնույթ, քանի որ այն տեղի է ունենում ՀՀ Կառավարության վարած զիջողական քաղաքականության հետ ոչ հաշտ մեր հայրենակիցների կողմից իրականացված խաղաղ անհնազանդության գործողություններից հետո:
 
Դատապարտում ենք վարչակազմի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումները: Այսպիսի պրակտիկան վնասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական և իրավական համբավին:
 
Հավատում ենք, որ ողջախոհությունն ու իրատեսությունը կհաղթեն պոպուլիզմին, պաթոսին և ապօրինություններին:

 

--00—ՍՊ