«Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում․ միությունը ցույց տվեց իր կայունությունը նոր մարտահրավերների առջև»․ Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դ

2024 թվականի մայիսի 14-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Բելառուսի և Ղազախստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ մասնակցել է Եվրասիական փորձագիտական ակումբի 10-րդ հոբելյանական ամենամյա նիստին և «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։  

Իր ելույթում Կոպիրկինը նշել է՝ Եվրասիական տնտեսական միությունը ցույց է տվել իր կայունությունը նոր մարտահրավերների առջև, ապահովել է Միության անդամ պետությունների ազգային տնտեսությունների կայուն աճը և հաստատվել որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը:

Դեսպանը նաև հիշեցրել է 2023 թվականին ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։

--00—ՍՊ