Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել․

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների

Լրատվամիջոցներից մեկին այսօր հարցազրույց տված անձը ՀՀ զինված ուժերին ծանոթ չէ, ավելին՝ ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել:

ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք, նախքան ինքնահռչակ անձանց հանրությանը որպես գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող ներկայացնելը, համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,- նշվում է պարզաբանման մեջ։ 

 


 

--00—ՍՊ