Մեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է Հայաստանում անցկացվող ՎԶԵԲ տարեկան համաժողովին․

«Այս օրերին Երևանը  հյուրընկալում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան համաժողովը:

Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է, որի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ:

Դեռևս 2019 թվականից մեկնարկած մեր և ՎԶԵԲ-ի հետ տարվող բանակցությունների արդյունքում որոշվեց  ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունել Երևանում»,- գրել է նա։ 
--00—ՍՊ