Ո՞ւր պետք է փախչեն, երկրագունդը փոքր է․ Փաշինյանը՝ Մ. Պողոսյանի և Ա. Հարությունյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Նախկին պատգամավորներ Արամ Հարությունյանն ու Միհրան Պողոսյանն օգտվել են իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից և դուրս եկել երկրից։ Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ քանի դեռ նրանք զրկված չէին պատգամավորական անձեռնմխելիությունից, որևէ մեկը նրանց նկատմամբ որևէ լծակ չուներ։

«Եթե այդ պայմաններում ձերբակալեին, ասելու էիք՝ ուր մնաց օրենքը, դրա գերակայությունը։ Բայց ու՞ր պետք է փախնեն, երկրագունդը փոքր է»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հորդորեց որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտել, բայց նաև հիշեցրեց․ «Կապ չունի՝ ով է, ինչ է, նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ»։