«Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Screenshot_16

ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք (մոնղոլական տիպի),  միջնադարյան ապակյա ապարանջանների և տարբեր կավանոթների բեկորներ։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Արշավախմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը մանրամասներ է ներկայացրել պեղումների ընթացքից։

«Պեղվել են միջնաբերդի պարսպապատից թափված քարակույտերից ազատված՝ արտաքին և ներքին հատվածները։ Գրեթե ամբողջությամբ բացվել է պարսպապատի արտաքին հիմքը՝ բացառությամբ թունելատիպ խրամուղիների։ Այստեղ, ամրոցի հիմքի քարերը անմիջապես դրված են մշակված կամ ընդհանուր ամրոցային համալիրի հարմարեցված ժայռին։

Հատկանշական է նաև ճարտապետատեխնիկական մանրամասների բացահայտումը այստեղ, մասնավորապես, հյուսիսային բրգաշտարակի տակ բացված պատի հատվածը, որը հավանաբար բրգաշտարակին ծառայել է արտաքին լրացուցիչ անվտանգության և դեպի ամրոց տեղաշարժերը վերահսկելու ու կարգավորելու համար»,- ասել է նա։

Կարևոր է նաև ներքին սենյակների պեղումների վերսկսումը։ Այստեղ, նախորդ դարի 80-ակկան թվականներին կատարված պեղումներով բացվել են մի քանի ուղղանկյուն հիմքով սենյակներ։

«Պարիսպներից ներս գտնվող նախկինում բացված սենյակներում այս պահին կատարվում են մաքրման և թափված քարերի հեռացման աշխատանքներ»,- նշել է նա։ Հնագիտական աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի հուշարձանի վերականգնման նախագիծը։

Պեղումները ամրոցի տարածքում իրականացնում է  «Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը /արշավախմբի ղեկավար Լ. Ալեքսանյան, հանգետներ՝  Լևոն Մկրտչյան, Գագիկ Սարգսյան/։

--00—ՅՄ