Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

դդ

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Մայիսյան-Հացիկ գյուղերի գյուղամիջյան ճանապարհին բախվել են բեռնատար գնացքի քարշակն ու կաթ տեղափոխող «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Զիլ»-ի վարորդին, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և «Զիլ»-ի վարորդի ինքնությունը։


--00—ՍՊ