Իրանի պետական հեռուստաալիքում կարծիք է հնչել նախագահի սպանության դեպքով «Մոսադի» ներկայության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ֆֆ


Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է․

«Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ենթարկվելու առնչությամբ Թեհրանի համալսարանի Համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Ֆոադ Իզադին իրանական պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է՝ «Երբ որևէ ուղղաթիռ վթարի է ենթարկվում, հնարավոր է, որ դա լինի տեխնիկական խնդրի կամ եղանակային վատ պայմանների հետևանքով։ Սակայն այլ պատճառներ էլ լինում են։

Մենք առերեսվում ենք Ադրբեջանական Հանրապետությունում սիոնիստական և «Մոսադի» ներկայության հետ։ Հուսով ենք՝ նախագահն անվնաս կլինի, սակայն այս պատահարի պատճառները կուսումնասիրվեն։

Չնայած հարևանների նկատմամբ հարգանքին, նրանք չպետք է վերածվեն Իրանին հարված հասցնելու միջավայրի, և Բաքվի իշխանություններն էլ պետք է այս հանգամանքին ուշադրություն դարձնեն»։ 
 

--00—ՍՊ