Հունիսի 2-5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

photo_2024-05-21_09-14-10

Հունիսի 2-ից 5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը:

Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու բալետային արվեստի ստեղծագործությունները:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00:

Մուտքն ազատ է:

--00—ՅՄ