ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Արդշինբանկին տրամադրել են վարկի երկրորդ տրանշը ՄՓՄՁ-ների զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

5

2024 թվականի մայիսի 16-ին, Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակներում Արդշինբանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի («ՎԶԵԲ») ու Եվրոպական միության («ԵՄ») հետ համագործակցությամբ կնքեց երկրորդ տրանշը ստանալու պայմանագիրը, որով հնարավորություն կունենա վարկ տրամադրել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Այս վարկավորումն իրականացվում է «Արևելյան գործընկերությունում (EaP SMEC) ՄՓՄՁ մրցունակության ծրագրի» շրջանակներում:  

2

Ըսկ կնքված պայմանագրի՝ Արդշինբանկի վարկավորումն աջակցելու է ՄՓՄՁ-ների կողմից կատարվող ներդրումներին կայուն տեխնոլոգիաների, ինչպես նաև առողջության և անվտանգության ուղղությամբ: Ակնկալվում է, որ բոլոր ֆինանսավորվող ենթավարկերը կհամապատասխանեն ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության անցումային («GET») մոտեցմանը: Բացի երկարաժամկետ ֆինանսավորումից, ենթավարկառուները կստանան նաև դրամաշնորհներ՝ իրենց ներդրումային ծրագրերի հաջող ավարտից հետո:

1

 «Հայաստանի ամենամեծ բանկի հետ պայմանագրի կնքումը լավագույն տարբերակն է ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ավարտն ազդարարելու համար: Այս համագործակցությունը երկու ֆինանսական ինստիտուտների և Եվրամիության միջև ես համարում եմ ստացված և անչափ ուրախ եմ այդ առիթով, քանի որ ՄՓՄՁ վարկավորումը կնպաստի այդ սեկտորում մրցունակության բարձրացմանը, հատկապես՝ մարզերում գործող բիզնեսների դեպքում»,- իր խոսքում նշեց Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

1

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ին և Եվրամիությանն արդյունավետ համագործակցության և Արդշինբանկին վստահելու համար՝ մասնավորապես նշելով. «Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ստանձնել ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ռազմավարական գործընկերությունը և  շարունակել համագործակցությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոմիության հետ:  ՄՓՄՁ հատվածը  չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՄՓՄՁ-ների ուժեղացմանը»։

7

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ 

ը

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: 

ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

--00—ԱՊ