Շինությունների հարդարումներն իրականացված են հրակայուն նյութերով մշակված փայտատաշեղային սալերով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

պն

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով:

Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ ծորակներ), առկա են հրշեջ հիդրանտներ, տարածքը կահավորված է հակահրդեհային գույքով (հրշեջ վահանակներ, ԿՓ տեսակի կրակմարիչներ):

 --00—ԼՀ