Իջևանյան հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

սա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Աիդա Իսրայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, ք. Իջևան): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ աշխատանքի հետ անհամատեղելի խախտումներ, որոնց հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Մասնավորապես՝

- հանրային սննդի օբյեկտում չեն եղել առանձին տեղադրված ձեռքերի և հումքի լվացման լվացարաններ (սպասքի, հումքի և ձեռքերի լվացման համար առկա է մեկ լվացարան),

- սննդի կառույցի պատերը, հատակը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առկա է եղել բորբոս,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները եղել են ոչ նորոգ վիճակում,

  • Չի պահպանվել սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման գործընթացների պարբերականությունը։

Սահմանվել է անհամապատասխանությունները վերցնելու ժամկետ:

--00—ԼՀ