Крадут и воруют․ նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

դ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Крадут и воруют…

Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։

Հիմա էլ ձերբակալվել  է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը։

Մեծ աղմուկ բարձրացրեց ՌԴ ՊՆ տեղակալ  Իվանովի ձերբակալությունը։

Ռուսական լրատվամիջիցների փոխանցմամբ՝  գեներալ-մայորը կասկածվում է Զապորոժիեի մարզի պաշտպանական կառույցների համար նախատեսված մետաղը վաճառելու մեջ։

Հիշեցի 19-րդ դարի Ռուսաստանի պատմության մի քանի էպիզոդներ։

Երբ ռուսական պատմագիտության հայր Նիկոլայ Կարամզինին հարցնում են ,թե ինչպե՞ս կներկայացնի իրավիճակը Ռուսական կայսրությունում,նա մեկ բառով պատասխանում է ՝ գողանում են։

Գրեթե նույնաբովանդակ  գնահատական էր տվել  ռուսական իրականությանը  կայսր Նիկոլայ 1 -ը:

Նա նշել էր,որ շատ է մտահոգված կայսրության ապագայով քանի որ բացի իրենից եւ գահաժառանգից բոլորը կայարությունում գողանում են։

Ժամանակին ֆրանսիական Բուրբոններին ուղղված բնորոշումը  տեղին է նաեւ այս դեպքում. «Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել»։

 --00—ՍՊ