Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Վյաչեսլավ Վոլոդինը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

դ

 Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրաժեշտի արարողությանը Ռուսաստանը կներկայացնի ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Հիշեցնենք՝ Ռաիսիյի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ նրա հայրենի Մաշհեդ քաղաքում:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

--00—ՍՊ