Նեթանյահուն և նրա հուսահատ կառավարությունը շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

аа

Նեթանյահուն և նրա հուսահատ կառավարությունը շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը՝ վտանգելով իր քաղաքացիների անվտանգությունը։ Նման հայտարարություն է արեոլ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը․

«Գազայում և պաղեստինյան օկուպացված տարածքներում իսրայելական վայրագություններն են։ Մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի անվտանգությունն ապահովելու համար միջազգային հանրության պատասխանատվությունն ակնհայտ է։ Սակայն, չնայած դրան, կոտորածները կանխելու ուղղությամբ քայլեր մինչ օրս չեն ձեռնարկվել։ Նեթանյահուն և նրա հուսահատ կառավարությունը շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը՝ վտանգելով սեփական քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ «սրան պետք է վերջ տալ»։

--00—ՍՊ