ԶՈՒ ԳՇ պետը հետևել է ՊՆ ստորաբաժանումների թիմերի բասկետբոլի խաղին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

d

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում մայիսի 20-31-ն անցկացվում է բասկետբոլի առաջնություն՝ պաշտպանական գերատեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։ Հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Մայիսի 21-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հաղթող հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով»։