Զենք կրելու իրավունքի հարցը բաժանել է ամերիկյան հասարակությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

g

Pew Research Center-ի սոցհարցումը վկայում է՝ զենք կրելու իրավունքի հարցը բաժանել է ամերիկյան հասարակությունը։ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը նույնպես տարակարծիք են այդ իրավունքի և երկրում զենքի վերահսկման հարցերում:

Pew Research Center-ի համաձայն, ամերիկացիների գրեթե մեկ երրորդը խոստովանել է, որ զենք ունի։ Զենք ունենալը ԱՄՆ-ում սահմանադրական իրավունք է, որը հաճախ քաղաքական սուր բանավեճի առարկա է դառնում, հատկապես՝ նախագահական ընտրություններից առաջ։ ԱՄՆ-ում պարեբարաբար են, օրինակ, ուսումնական հաստատություններում զենքի կիրառմամբ արյունալի դեպքերը։ 2018 թվականին Ֆլորիդայի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցավ հրազենի օգտագործմամբ արյունալի հայտնի միջադեպը, որի ժամանակ ոստիկանները հարկադրաբար տարհանեցին աշակերտներին:

ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց զոհերի ընտանիքներին։ «[Նման դեպքերը կրկնվում են] արդեն տևական ժամանակ: Չափազանց շատ են դեպքերը: Պատրաստվում ենք լուծել այս խնդիրը»,- ասել էր Թրամփը:Սակայն Սպիտակ տանը պաշտոնավարելու ընթացքում խնդրին վերաբերող Թրամփի քաղաքականության հիմքում դպրոցների անվտանգության ամրապնդումն էր։ Աառաջարկ կար անգամ զինել ուսուցիչներին:

Անցած շաբաթ օրը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիպել էր Հրաձգության ազգային ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Այդ կառույցը զենք կրելու իրավունքի օգտին հանդես եկող լոբբիստական հիմնական խմբերից է՝ հիմնավորելով, թե զենք ունենալը կենսական նշանակություն ունի անձնական անվտանգության ապահովման գործում:
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում

 --00—ՍՊ