Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Screenshot_7

Շարունակում է փակ մնալ Կիրանց տանող ճանապարհը։ Ոստիկաններն այն փակել էին կիրակի օրը՝ նշելով, որ սահմանապահները միջոցառում են անում, հայտնում է «Ազատություն»-ը։

Կիրանցում երեկ վաղ առավոտից չափագրման աշխատանքներ էին ընթանում։

Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, ադրբեջանական կողմին է անցնելու, մեկնարկել են նաև հարակից Աճարկուտ բնակավայրով անցնող ճանապարհի կառուցման աշխատանքները:

--00—ՅՄ