Դիլիջանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ատ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և պարզել, որ այն  գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։ 

❗️Մասնավորապես՝ 

📍խոհանոցի պատերը չեն եղել հարթ, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող նյութերից,

📍առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների վրա անցանկալի բորբոսի առաջացումը,

📍բացակայել են ձեռքերի և հումքի համար նախատեսված լվացարանները, արհեստական օդափոխության համակարգը, չի կանխվել աղտոտված օդի ներթափանցումը։

❌ Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

--00—ԼՀ