Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին. Ֆիդանը` 4 հայկական գյուղերի հանձնման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

դդ

«Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Անկարայում ընթացող թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների նիստում, փոխանցում է «Անադոլու»-ն:

Այս կերպ Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է հայկական 4 գյուղերի հանձնումն Ադրբեջանին։ 

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ նա հայտարարել է, որ Ադրբեջանը «ճանապարհ հարթեց դեպի տարածաշրջանում կայուն խաղաղություն»։ 

--00—ՍՊ