Ավինյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ տրանսպորտային ստեղծված իրավիճակն են քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ֆֆ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է։ Այդ մասին հայտնում են ԶԼՄ-ները։ 

Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը։
 

Հիշեցնենք՝ տրանսպորտի վարորդները այսօր դուրս են գեկել ուղեգծերից, քաղաքապետարանը սաբոտաժային քայլ է համարել սա։ Քաղաքապետարանից հայտնել են․

«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»։ 

--00—ՍՊ