Մշակույթի գործիչները զինծառայողներին հորդորել են ջանք չխնայել նվիրյալ պաշտպաններ լինելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ֆֆ
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՊՆ N զորամաս են այցելել «Էրեբունի» պատմագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Սարգսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը և Ժողովրդական արվեստների թանգարանի գիտակրթական ծրագրերի համակարգող Նազելի Ութուջյանը։ Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 
 
Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ, շրջել են զորամասում, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին։
 
Շնորհակալություն հայտնելով զորամասի զինծառայողներին բարեխիղճ ծառայության համար՝ մշակույթի ոլորտի գործիչները հորդորել են այսուհետ ևս ջանք ու եռանդ չխնայել երկրի նվիրյալ պաշտպաններ լինելու համար։

--00—ՍՊ