Խ. Սուքիասյանը մեզ չի կարող վախեցնել, նրա սպառնալիքն այդպես չենք թողնելու, սկսվելու է գործընթաց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Սուքիասյանի երեկվա ելույթին իրավական գնահատական կտրվի մեր կողմից, և համապատասխան գործընթաց կսկսվի։ Այս տիպի ելույթները որոշակի սպառնալիքներ են և քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներ են պարունակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ԱԺ-ի երեկվա ելույթին և հնչեցրած սպառնալիքներին։

Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ ԱԺ նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորների հասցեին։ Նա նշեց, որ որոշ հանգամանքներ հաշվի առնելով կարծիք է ձևավորվել, թե ընդդիմությունը և մի շարք ՀՀ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների։

«Սուքիասյանը մոռանում է, որ չի կարող մեզ վախեցնել, նա մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք, և իրենք ամբողջությամբ՝ քրեական օրենսգրքին համաձայն, պետք է պատասխան տան այն ապօրինությունների համար, որին հասցրել են մեր երկիրը>,- նշեց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ