ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել տեղահանված արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած հայրենակիցներին հերթական աջակցությունն է տրամադրել։ Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հաստատված արցախցիների աջակցության ծրագրի համար Ընկերությունն անցած տարի հատկացրել է 164 միլիոն դրամ։ 

ԶՊՄԿ–ի աշխատակիցները համայնքապետարանների հետ համագործակցելով՝ փուլ առ փուլ կարիքների գնահատում են իրականացրել, որից հետո արդեն տրամադրել հասցեական օգնություն։

--00—ՅՄ