«Բնակչությունն ազդարարվել է ու տարհանվել»․ Արագածոտնում ուսումնավարժություններ են

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

դ
 
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 
 
Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ Ապարանի տարածքային տեղամասի բնական գազի ռեժիմի վթարավերակարգավարական և վթարավերականգնողական ծառայության խմբերի հետ անց է կացվել «Միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետևանքների վերացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն էր ոչ միայն ստուգել ԱԻ հետևանքների վերացման գործում ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը, այլ նաև կատարելագործել նրանց հմտություններն իրավիճակի գնահատման և փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշումների ընդունման և վերոնշյալ աշխատանքների իրականացման ժամանակ կցագրված տեխնիկայի, գույքի և սարքավորումների կիրառման գործում անձնակազմի գործնական հմտությունները։
 
ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի, Արագածի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատները համապատասխանաբար Նոր Երզնկայի, Գեղարոտի և Թաթուլի միջնակարգ դպրոցներում, իսկ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Ապարանի թիվ 1 հիմնական դպրոցում անց են կացրել «Հրդեհաշիջման, տարհանման և առաջին օգնության կազմակերպումն ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։
 
Ուսումնավարժությունները նպատակ ունեին կատարելագործել ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների ինտեգրումը՝ խթանելով դրանց միջոցով ձեռք բերված հմտությունների կիրառումն արտակարգ իրավիճակների առաջացման պայմաններում, ստուգել օղակների պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ, օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհերի ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը։
 
Ուսումնավարժություններին ակտիվ ներգրավվել են նաև ուսումնական հաստատությունների անձնակազմը՝ իրենց հերթին ցուցադրելով ձեռք բերած կարողություններն ու հմտությունները տարհանման կազմակերպման և առաջին օգնության ցուցաբերման գործում։
 
«Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք է անցկացվել Ապարանի բժշկական կենտրոնում, որին մասնակցում էին նաև Արագածոտնի ՄՓՎ և Ապարանի ՀՓՋ ծառայողները։ Վարժանքը նպատակ ուներ կատարելագործել ղեկավար կազմի և աղետների բժշկության կազմավորումների գիտելիքներն ու հմտությունները, ստուգել բժշկական կենտրոնի համապատասխան պլանի իրատեսական լինելու փաստը։
Միջոցառումների շրջանակներում մարզի վեց բնակավայրերում գործարկվել են էլեկտրական շչակներ, իսկ Բյուրականի և Անտառուտի միջնակարգ դպրոցներում իրականացվել են նաև «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։
 
ՆԳՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից պարբերաբար կազմակերպվող և անցկացվող նմանօրինակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ, որոնք նպատակ ունեն մասնակիցների մոտ զարգացնել ինչպես տեսական գիտելիքների մակարդակը, այնպես էլ արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները և կարողությունները։

--00—ՍՊ