Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Մասիսում էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

դ
Ինչպես հայտնի է, Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության ներկայացուցիչներն այսօր այցելեցին նաև Մասիս համայնքի Ֆրանկոֆոնիայի զբոսայգի: Այդ մասին հայտնում են Մասիսի համայնքապետարանից։ 
 
Հյուրերը շրջեցին զբոսայգում, ծանոթացան առկա պայմաններին, զրուցեցին համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հետ:
 
Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ Դ. Համբարձումյանը ողջունելի համարեց Կլոդ Վիզլերի հայամետ գործունեությունը:
 
Հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում:

--00—ՍՊ