Քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

l
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 
 
Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։
 
Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին:

 

--00—ՍՊ