«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 18.00-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ան.j

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 80 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:

Ժամը 18.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։

--00—ԼՀ