Ավելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թուրքիայի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

photo_2024-05-24_11-31-58

Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կողմից տարածված հայտարարության համաձայն՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել Թուրքիայի Չորում Նահանգի Մեջիթոզյու շրջանում: Խորությունը կազմել է 13.3 կմ:

AFAD-ի հաղորդմամբ` ցնցումը զգացվել է նաև հարակից շրջաններում: Պաշտոնական աղբյուրներում երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չկան: 

--00—ՅՄ