Հիմնանորոգվում է Գավառ-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհահատվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

l-0x86wh-2048x1193z-0.3838

Հիմնանորոգվում է Տ-4-13,/Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

12.9 կմ երկարությամբ ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից։ Այս տարի շինարարությունը կհասցվի ավարտին։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Բատիկյան‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։

Ճանապարհի մի մասը ասֆալտապատվել է։ Ծրագրի շրջանակներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգեր‚ նորոգվում են նաև ճանապարհին առկա կամուրջները‚ կկատարվեն այլ աշխատանքներ։

Շինաշխատանքները կատարում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

--00—ՅՄ