Լավրովը մեկնաբանել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին հետ կանչելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

դ



Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՀՀ-ում ՌԴ  դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու պատճառների մասին:

«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- նշել է նա։

Հարցին, թե արդյոք դեսպան Կոպիրկինին խորհուրդ է տրվելու խորհրդակցությունների համար Մոսկվայից մեկնել Երևան, Լավրովը պատասխանել է․

«Հայտարարել են այն ամենը, ինչ հայտարարել են։ Խորհրդականները գալիս են, գալիս են առաջին քարտուղարները, կցորդները»։ 

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինին մայիսի 24-ին հրավիրել են Մոսկվա՝ խորհրդակցությունների: ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանել են՝ նշելով՝ Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է։ 

 --00—ՍՊ