Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռը հասել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

17166165625407545179_1200x630

Մայիսի 25-ի առավոտյան Ադրբեջանից առաջին բեռնատար գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով ժամանել է Թուրքիա։ Ըստ azertag-ի, գնացքը Բաքվից Կարս է հասցրել 632 տոննա պլաստիկ հումք՝ բեռնված 20 կոնտեյներով։

Գնացքը Կարսի կայարան է հասել տեղի ժամանակով ժամը 04.50-ին, որտեղից համապատասխան մաքսային ստուգումներից հետո տեղափոխվել է Կարսի լոգիստիկ կենտրոն։

Երկաթուղու վրացական հատվածի 184 կմ-ի արդիականացման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի մայիսից և ավարտվել են այս տարվա մայիսի 20-ին։

--00—ՅՄ