Իրանի արևմուտքում գազատար խողովակ է պայթել. կա 2 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

photo_2024-05-25_14-13-05

Իրանի արևմուտքում գազատար խողովակ է պայթել, ինչի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել  Աբդանանում, պայթյունի հետևանքով բնակելի շենք է քանդվել։

ISNA գործակալությունը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր հեռահաղորդակցական ընկերություններից մեկի պեղումների և անվտանգության նախազգուշական միջոցների բացակայության պատճառով:

--00—ՅՄ