Սամվել Կարապետյանը շնորհավորել է Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

аа

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Հաղորդում է Sputnik Արմենիա-ի թղթակիցը։ 

Մոսկվայում կայացած հայկական գործարար համաժողովում ունեցած իր ելույթում աջակցության խոսքեր հայտնեց Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիներին: Նա Վարդանյանին և բոլորին մաղթեց ուժ և արիություն։

Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարարն այսօր դառնում է 56 տարեկան։ 

 --00—ՍՊ