ԵԱՏՄ-ն Հայաստանին եզակի գործիք է տալիս ինքնիշխանության իրացման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ25 , 24News

տի.

ԵԱՏՄ-ն Հայաստանին եզակի գործիք է տալիս ինքնիշխանության իրացման համար։ ArmeniaSputnik-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԱԶԲ վարչության ղեկավարի տեղակալ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում կայացած գործարար համաժողովում։

Ինչպես հաղորդում է լրատվականի թղթակիցը, Սարգսյանը հիշեցրել է, որ առանց Հայաստանի ձայնի` ԵԱՏՄ–ի 180–միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել. ոչ մի այլ կառույցում ՀՀ–ն չի կարող այդքան վճռական մասնակցություն ունենալ որոշումների մշակման գործընթացում։

Բացի այդ, եվրասիական ինտեգրման միջոցով արդյունավետ հնարավորություններ են բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։

ԵԱԶԲ վարչության փոխնախագահն ասել է նաև, որ առաջիկա տասնամյակների ընթացքում կուժեղանա մրցակցությունն այն ոլորտներում, որոնք կապված են նոր գիտելիքների մշակման հետ: Հայերն ավանդաբար ուժեղ են եղել այդ ասպարեզում, և այսօր ԵԱՏՄ-ն հնարավորություն է տալիս այդ ներուժն իրացնելու համար։

 --00—ԼՀ