Փաշինյանը կմիանա իր իսկ իմպիչմենտին, եթե պատային իրավիճակ կարողանանք ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25 , 24News

Փաշինյանի երեկվա ելույթը ստանդարտ քաղաքական մեսիջ էր. եթե համաձայնվեք իմ վարած քաղաքականության հետ, վերջում կստանաք բուլկի ու Բաթումի գնալու հնարավորություն, կունենաք խախանդ կյանք, բայց ոչ խաղաղություն։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական - քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը։ 

Խոսելով Փաշինյանի հրաժարականը պահանջող Շարժման քայլերի և կիրակի օրը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի  մասին Նահապետյանը նշեց, որ իր կարծիքով, իրատեսական չէ իմպիչմենտի գործընթացը, պետք է կարողանալ ազդել Փաշինյանի վրա․

«Առաջին ՔՊ-ականը, որ կարող ես համոզել դա լավ ճանապարհ է, դա Փաշինյանն է։ Պատային իրավիճակ պետք է ստեղծել, որ նա իր խմբակցության 18 հոգուն հանձնարարի միանալ իր իմպիչմենտի գործընթացին։ Ամեն օր հրապարակում միայն հանրահավաք անելով՝ Փաշինյանը կարող է մինչև խոր ծերություն ղեկավարել, պետք է ոչ բռնի պայքարի գործիքակազմն իր ողջ շքեղությամբ գործի դնել»։

Նահապետյանի համոզմամբ, Սրբազանը ավելի երկարաժամկետ ու ծանրակշիռ առաքելություն ունի, քան երկու տարի կառավարելը, պետք է ընտրվի ղեկավար, որը կլինի անկուսակցական և պատրաստ կլինի պայքարել ՀՀ-ի համար, իսկ Բագրատ Սրբազանը կլինի նրա կողքին և կներկայացնի ժողովրդի ձայնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ