Կայանը ողողված է, գիծը` վնասված․մի քանի օրով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

f60be118753515_60be11875355d.thumb_

Առնվազն մի քանի օրով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել է։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀԿԵ-ի աղբյուրը։

Կայանը ողողված է, երկաթուղային գիծը` վնասված։ ՀԿԵ-ում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ պետի գլխավորությամբ։ Թե որքանով է վնասվել երկաթուղային գիծը և երբ կվերականգնվի երթևեկությունը, պարզ կլինի միայն, երբ ջուրը իջնի և հնարավոր լինի գնահատել ավերածությունների մասշտաբները:

--00—ՅՄ