Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

7560281_0_52_1000_615_1920x0_80_0_0_669d745a83558f84cb2b556e6b45e059

Երևան քաղաքում՝ մայիսի 26-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 28-31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` մայիսի 26-ի ցերեկը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-31-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։

--00—ՅՄ