Ցավով հետևում եմ Լոռու մարզում ստեղծված իրավիճակին, Երևանը պատրաստ է օգնել․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

l-CIDHtwDLoH

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․ «Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: 

Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին»։

--00—ՅՄ