Ջրհեղեղի հետևանքով ինտերնետ հասանելիության խնդիրներ կան Լոռու մարզում, վնասվել են մալուխներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

828050

Ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային ենթակառուցվածքների փլուզման արդյունքում վնասվել են նաև Team Telecom Armenia-ի մալուխները, ինչը հանգեցրել է ինտերնետ հասանելիության խնդիրների, հատկապես Լոռու մարզում:

Մեր տեխնիկական թիմը գործադրում է բոլոր ջանքերը կապը հնարավորինս արագ վերականգնելու համար:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեր զանգերի կենտրոնի հետ, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Հեռ.` 100։

--00—ՅՄ